- Ձեր զամբյուղը դատարկ է:
Աշխատանք մեզ մոտ
Մեր ընկերությունը շարունակաբար փնտրում է նոր կադրեր, ովքեր ունակ են իրենց կարողություններով ու հմտություններով էլ ավելի ուժեղացնել մեր թիմը: Գրե՛ք մեզ, ուղարկե՛ք Ձեր ռեզյումեները Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։ հասցեին և անհրաժեշտության դեպքում մենք անպայման կապ կհաստատենք Ձեզ հետ:
Այս պահին առկա թափուր հաստիքներն են.
1. Սպասարկման կենտրոնի աշխատակից
Պահանջվում է.
+ հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի ու անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն.
+ պարտաճանաչություն.
+ թիմային աշխատանքի հմտություններ.
+ մարդկային շփման կանոնների իմացություն:
Աշխատավարձի չափը՝ բանակցային՝ կախված թեկնածուի կարողությունններից, փորձից:
2. Հեծանիվով առաքիչ
Պահանջվում է.
+ սեփական հեծանիվի առկայություն.
+ պարտաճանաչություն.
+ բնակավայրերում արագ կողմնորոշվելու ունակություն.
+ օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն:
Առաջարկում ենք 300-400 դրամ յուրաքանչյուր կատարած պատվերի դիմաց + բոնուսներ: Աշխատանքային գրաֆիկը ճկուն է, ինչը թույլ է տալիս զբաղվել նաև այլ աշխատանքով: