•  x 
    • Ձեր զամբյուղը դատարկ է:

    Տեսականի

    Սույն բաժնում զետեղված են https://sportalshop.am կայքի (այսուհետ՝ Կայք) միջոցով գործարքների՝ ապրանքների գնման, առաքման, վճարման և այլ գործարքների իրականացման հիմնական պայմանները։

    Սույն պայմանները համարվում են հրապարակային առաջարկ (Oֆերտա) հաճախորդների հետ հարաբերությունները կարգավորելու նպատակով և դրանք կարող են թարմացվել Կայքի կողմից՝ սեփական հայեցողությամբ:

    1. Ընդհանուր դրույթներ
    1.1. Սույն պայմանագիրը (Օֆերտան) կնքելու լրիվ և անվերապահ համաձայնություն (Ակցեպտ) է համարվում Կայքի այցելուի կողմից Կայքում պատվեր կատարելը՝ որպես հաճախորդ։
    1.2. Կայքում ներկայացված են ապրանքներ, որոնք կայքի և կայքի հետ փոխկապակցված գործընկերների սեփականությունն են։
    1.3. Առցանց պատվիրված ապրանքները կարելի է ձեռք բերել առաքման ծառայության միջոցով՝ նախօրոք նշելով առաքման հասցեն և պատվիրատուի կամ ստացողի անձնական տվյալները։

    ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
    Կայքում տեղադրված ապրանքների լուսանկարները կարող են տարբերվել իրական ապրանքից՝ հաշվի առնելով ֆոտոխցիկի լուսավորությունը, ինչպես նաև արտադրամասում առկա հումքի երանգային տարբերությունները։

    2. Վճարման պայմաններ
    2.1. Վճարման պարտականությունն առաջանում է Կայքի միջոցով ապրանքի պատվերի դեպքում։
    2.2. Վճարման եղանակները ներկայացված են Կայքի «Վճարային միջոցներ» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 1-ը։
    2.3. Կանխիկ վճարումն իրականացվում է առաքման հասցեում պատվերը ստանալու պահին: Պատվիրատուն առաքչի կողմից ներկայացվող ապրանքը կարող է տեղում բացել, ստուգել դրա համապատասխանությունը կայքում ներկայացվածին, որակական և քանակական հատկանիշները, այնուհետև կատարել վճարում:
    2.4. Առցանց վճարումն իրականացվում է պատվերի գրանցման պահին՝ կայքում հասանելի վճարման եղանակներով։
    2.5. Կայքում կատարված գնանշումը ԱՄՆ դոլարով, Եվրոյով կամ ՌԴ ռուբլով վերաբերում է բացառապես ոչ ռեզիդենտ անձանց՝ առաջարկվող ծառայություններից օգտվելու համար: Նշված գնանշումը պետք է դիտել որպես պայմանական միավորներ, որոնք համարժեք են ՀՀ դրամի՝ վճարման օրվա արտարժույթի փոխարժեքին: Ծառայությունների արժեքի վերջնական գանձումը կատարվում է ՀՀ դրամով, անկախ Ձեր կողմից վճարվող տարադրամից՝ վճարման պահին սահմանված փոխարժեքներով և գանձման պահին վճարող և ստացող բանկերի միջև կարող են տեղի ունենալ փոխարժեքների տատանումներ, որի համար ընկերությունը պատասխանատվություն չի կրում:

    3. Առաքման պայմաններ
    3.1. Առաքման ծառայությունը հասանելի է ամեն օր` ժամը 13։00-20։00-ը, բացի կիրակի օրերից: Մեր կամքից անկախ անկանխատեսելի դեպքերի առկայության պարագայում հնարավոր է առաքման հետաձգում: Այդ դեպքում գնորդը կամ ստացողը անպայման տեղեկացվում է առաքման ժամկետի փոփոխության մասին:
    3.2. Առաքման եղանակները նշված են Կայքի «Առաքման եղանակներ» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 2-ը։
    3.3. Եթե առաքված պատվերն ինչ-ինչ պատճառով դուր չի գալիս գնորդին կամ ստացողին և նա ցանկանում է վերադարձնել այն, ապա այդ դեպքում անհրաժեշտ է վճարել առաքման գումարը՝ անկախ պատվիրված ապրանքների գումարի չափից:
    3.4. Պատվերը երկու տարբեր հասցեներով առաքելու համար անհրաժեշտ է ձևակերպել երկու տարբեր պատվերներ: Մեկ պատվերի շրջանակում ապրանքը կարող է առաքվել միայն մեկ հասցեով:

    4. Փոխանակում և վերադարձ
    4.1. Պատվիրված ապրանքների փոխանակումն ու վերադարձն իրականացվում են Կայքի «Փոխանակում և վերադարձ» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 3-ը: Գործընթացը կատարվում է ՀՀ «Սպառողների իրավունքների մասին» օրենքին համապատասխան։

    5. Մտավոր սեփականության իրավունքները
    5.1. Դուք ընդունում եք և համաձայն եք, որ Կայքում առկա բոլոր նյութերը, բացառությամբ հաճախորդի մեկնաբանությունների և այլ կայքերից ներդրված (embed) մուլտիմեդիա նյութերի, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ- գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և դրանց նման նյութերը (այսուհետ՝ Նյութեր), ինչպես նաև դրանում առկա ապրանքանիշերը, ծառայությունների նշաններն ու լոգոները (այսուհետ՝ Նշաններ) պատկանում են Կայքին կամ արտոնագրված են նրա կողմից և ենթակա են պաշտպանության որպես հեղինակային իրավունք և մտավոր սեփականության իրավունք՝ միջազգային կոնվենցիաների եւ ներպետական օրենսդրության համաձայն:
    5.2. Կայքի Նյութերը տրամադրվում են միայն Ձեր անձնական օգտագործման համար և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել կամ այլ կերպ շահագործվել որևէ այլ նպատակով առանց այդ Նյութերի սեփականատերերի նախնական գրավոր համաձայնության:

    6. Տվյալների գաղտնիությունը
    6.1. Կայքը գերակայություն է համարում հաճախորդների տվյալների գաղտնիության պահպանումն ու պաշտպանությունը։ Հավաքագրված անձնական տվյալներն օգտագործվում են Կայքի «Գաղտնիության քաղաքականություն» բաժնում, որը հանդիսանում է սույն պայմանագրի անբաժանելի մասը՝ Հավելված 4-ը։

    7. Վեճերի լուծման կարգը
    7.1. Սույն պայմանների կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով։