- Ձեր զամբյուղը դատարկ է:
Վճարային միջոցներ
Մենք գնահատում ենք Ձեր ժամանակը և առաջարկում վճարային տարբեր համակարգեր՝ առավել հեշտ, արագ և անվտանգ վճարում իրականացնելու համար:
Այս պահին հասանելի են հետևյալ տարբերակները`
Վճարում առաքիչին՝ պատվերը ստանալու պահին
Եթե անձամբ եք ստանալու պատվերը, ապա կարող եք վճարել կանխիկ՝ պատվերը ստանալիս: Պատվերի ձևակերպման ժամանակ խնդրում ենք նշել համապատասխան առաքման տարբերակը:
Բանկային քարտեր
Մենք ընդունում ենք վճարումներ ներհայաստանյան ARCA և/կամ միջազգային Master և Visa կրեդիտ/դեբիտ քարտերով: Վճարումներն ընդունվում են Ամերիաբանկի vPOS համակարգով, բանկի ավտորիզացված սերվերներն ունեն վճարումներն իրականացնելու համար նախատեսված պաշտպանված SSL համակարգ, որը երաշխավորում է վճարման գաղտնիությունն ու հուսալիությունը: Մենք գնորդի բանկային քարտից որևէ տվյալ չենք պահպանում:
Բանկային փոխանցում մեր հաշվեհամարին
Վճարումը կարող եք իրականացնել՝ փոխանցում կատարելով «Բետանեթ» ՍՊԸ-ի բանկային հաշվեհամարին՝ հետևյալ տվյալներով.
Ստացող. «Բետանեթ» ՍՊԸ
Ստացողի բանկ. «Ինեկոբանկ» ՓԲԸ
Հաշվեհամար՝ AMD - 2050022361281001
Նպատակը՝ գնում sportalshop.am կայքից
Վճարում TelCell տերմինալներից
Մոտակա TelCel տերմինալի միջոցով, ժամանակի իրական ռեժիմում կարող եք համալրել Ամերիաբանկի մեր ընթացիկ հաշիվը:
Քայլ 1. Ընտրեք «Ինեկոբանկ» բաժինը գլխավոր էկրանից կամ «Բանկեր» մենյուից:
Քայլ 2. Ընտրեք «Հաշիվ» կամ «Խնայողական և ընթացիկ հաշիվների համալրում» բաժինը:
Քայլ 3. Մուտքագրեք բջջային հեռախոսահամար, որի միջոցով անհրաժեշտության դեպքում Ձեզ հետ կապ կհաստատվի կամ որի հաշվեկշիռը կհամալրվի սույն ուղեցույցով սահմանված դեպքերում:
Քայլ 4. «Հաշվի համարը» դաշտում մուտքագրեք ընթացիկ հաշվի 16 նիշանոց համարը (2050022361281001) և սեղմեք «Առաջ» ստեղնը: Հաստատելու համար սեղմեք «Առաջ» ստեղնը:
Քայլ 5. Մուտքագրեք վճարման գումարը տերմինալ և հաստատեք:
Քայլ 6. Վերցրեք կտրոնը:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Ձեր կատարած մուտքից կարող է գանձվել միջնորդավճար, որի հետ մեր ընկերությունը առընչություն չունի: Խնդրում ենք այնպես հաշվարկել, որպեսզի մեր հաշվին հասնի Ձեր պատվերի գումարը, այլապես վաճառքը տեղի չի ունենա:
Եթե պատվերի վճարման թվարկված ձևերը ինչ-որ պատճառով Ձեզ այնքան էլ հարմար չեն, խնդրում ենք կապ հաստատել հաճախորդների սպասարկման բաժնի հետ և մենք անպայման կգտնենք Ձեզ ավելի հարմար այլընտրանքային տարբերակ: