•  x 
    • Ձեր զամբյուղը դատարկ է:

    Տեսականի

    Մեր ընկերությունը Երևան քաղաքում պատվերի առաքումն իրականացնում է աշխատանքային օրերին և ժամերին այն ստանալուց և հաստատելուց հետո 24 ժամվա ընթացքում: «Ստանդարտ» առաքումն արժե 500 դրամ: 10.000 դրամ և ավելի արժեք ունեցող պատվերները Երևան քաղաքում առաքվում են ԱՆՎՃԱՐ:

    Բացի այդ՝ Երևան քաղաքում գործում է նաև «Շտապ առաքում» ծառայությունը, որն իրականացվում է մեր աշխատանքային ժամերին պատվերի ձևակերպումից և հաստատումից հետո 2-4 ժամվա ընթացքում և անկախ պատվերի գումարից՝ արժե 2000 դրամ:


    Կայքում գործում է նաև «Ինքնաառաքում»: Դուք կարող եք չպատվիրել որևէ առաքում և մեր աշխատանքային օրերին ու ժամերին ք.Երևան, Աբելյան 6/1 հասցեից ԱՆՎՃԱՐ ինքնուրույն վերցնել Ձեր պատվերը: 


    Հայաստանի մնացած բնակավայրերի համար գործում է առաքում «Հայփոստի» միջոցով Հայաստանի ԲՈԼՈՐ բնակավայրեր՝ ըստ իրենց սահմանած գնացուցակի։ Այն է՝

    - մինչև 0,5 կգ՝  420 դրամ
    - 0,51-ից 1 կգ՝  650 դրամ
    - 1,1-ից 2 կգ՝  900 դրամ
    - 2,1-ից 3 կգ՝  2020 դրամ
    - 3,1-ից 5 կգ՝  2440 դրամ
    - 5,1-ից 10 կգ՝  3610 դրամ


    Եթե ինչ-որ պատճառով ստացողը Ձեր նշած հասցեում չէ, պատվերը տրվում է տան անդամներին, հարևաններին կամ գործընկերներին: Եթե պատվերը հնարավոր չէ տալ որևէ մեկին, առաքիչը թողնում է տեղեկատվական բացիկ, թե որ հասցեում և որ ժամերին ստացողը կարող է վերցնել այն: