• Ցանկալի ապրանքներ ընտրված չեն:
  • Դուք չունեք ընտրած ապրանքներ:
  •  x 
  • Ձեր զամբյուղը դատարկ է:

Տեսականի

Մեր կայքից գնված ապրանքը կարելի է վերադարձնել կամ փոխարինել այլ չափի, ձևի, գույնի կամ համանման կոմպլեկտայնության ապրանքով` գնի տարբերության դեպքում անհրաժեշտ վերահաշվարկ կատարելով, ապրանքը գնորդին հանձնելու օրվանից 14 օրվա ընթացքում, բացառությամբ ներքոնշյալ դեպքերի և կառավարության սահմանած անվանացանկով ապրանքների:

Պատշաճ որակի ապրանքը փոխարինվում կամ վերադարձվում է, եթե նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկանիշները, ապրանքային պիտակները, ինչպես նաև սպառողին տրված վճարման փաստը հավաստող փաստաթուղթը կամ այլ հաշվարկային փաստաթուղթ, և առկա են ապրանքը հենց այդ վաճառողից ձեռք բերելու մասին ապացույցներ:

Պատշաճ որակի ապրանքը չի կարող վերադարձվել՝
ա) եթե ապրանքների պատրաստումը և մատակարարումը իրականացվել են գնորդի հատուկ պահանջներին համապատասխան, կամ ապրանքները անհատականացված են.
բ) երբ մատակարարվում են ապրանքներ, որոնք ունեն արագ փչացման, քայքայման կամ որակի փոփոխության հատկություն.
գ) ապրանքների վաճառքի դեպքում, որոնց մատակարարումից հետո, իրենց բնույթից ելնելով, անքակտելիորեն միախառնվում են միմյանց հետ.
դ) թերթերի, ամսագրերի, գրքերի կամ այլ տպագիր նյութերի մատակարարման դեպքում:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Սույն կայքից գնված ապրանքի վերադարձի դեպքում առաքման ծառայության գումարը չի վերադարձվում:

Եթե գնորդը ցանկանում է ապրանքը վերադարձնել կամ փոխարինել իր հասցեում, պետք է վճարի առաքման ծառայության դիմաց սույն կայքում սահմանված «Ստանդարտ առաքում» ծառայության գնացուցակով: 10.000 դրամը գերազանցող ապրանքների՝ անվճար առքման սկզբունքը վերադարձի կամ փոխանակման դեպքում չի գործում:

Կայքի սպասարկման կենտրոնում ապրանքի ինքնուրույն փոխարինումը կամ վերադարձը կատարվում է անվճար:

Գումարի վերադարձ
Պատվերը չեղարկելուց և ապրանքի վերադարձից հետո գումարը վերադարձվում է նույն այն վճարային եղանակով, որով կատարվել է վճարումը:

Անկանխիկ գնման գումարը գնորդին փոխանցվում է ապրանքի վերադարձից հետո ոչ ուշ քան 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Գումարը կանխիկ վերադարձվում է միայն Երևանի պատվերների դեպքում, մնացած բնակավայրերից կանխիկով վճարված և հետագայում չեղարկված պատվերների գումարի վերադարձը դիտարկվում է՝ որպես առանձին դեպք և քննարկվում է սպասարկման կենտրոնի աշխատակցի հետ:

Ապրանքի փոխարինումը և վերադարձը կարգավորվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով: